Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Սառցե շոուին կմասնակցի ավելի քան 20 գեղասահորդ

Սառցե շոուին կմասնակցի ավելի քան 20 գեղասահորդ
20.10.2015 | 12:15

Նոյեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Հայաստանում աննախադեպ սառցե շոու, որը հատուկ հայ հանդիսատեսի համար բեմադրել է հանրահայտ պրոդյուսեր Արի Զաքարյանը: 2,5 ժամ տևողությամբ շոուն ներառում է աշխարհի լավագույն գեղասահորդների պրոֆեսիոնալ կատարումներ, անհավանական ցատկեր և նեցուկներ, գեղասահորդ- ակրոբատների ֆանտաստիկ համարներ, լուսային ու ձայնային ցնցող լուծումներով հեքիաթային բեմադրություն: Ծրագրին մասնակցում է Սառցե բեմի արքա Եվգենի Պլյուշչենկոն՝ իր բացառիկ արհեստավարժությամբ և փայլուն վարպետությամբ: Նրա ելույթը կուղեկցվի շոուի հատուկ հյուր, էստրադային ջութակահար, երգահան, պրոդյուսեր, դերասան, բազմաթիվ մրցանակների հեղինակ Էդգար Հակոբյանի նվագակցությամբ: Սառցե ակրոբատ Սերգեյ Յակիմենկոն՝ աշխարհում միակ ակրոբատ գեղասահորդը, ում գլխապտույտ հնարքները սառույցի վրա գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում, կցուցադրի իր չմուշկներով ցատկը սառցե բեմի վրա կայանված ավտոմեքենայի վրայով: Նախագծի հատուկ հյուրն է սիրված երգիչ Հայկոն: Ընդհանուր առմամբ՝ շոուին մասնակցում է ավելի քան 20 գեղասահորդ, նրանց թվում են Իրինա Սլուցկայան, Թոմաշ Վերները, Ջեյսոն Գրատցը, Հակոբ Մանուկյանը, Այդաս Ռեկլիսը, Գև Մանուկյանը, ինչպես նաև ակրոբատ զույգեր, մարմնամարզիկներ, գեղասահքի և ժամանակակից տեխնոլոգիաների համադրմամբ հանդես եկող բալետի խումբը և այլն:

Դիտվել է՝ 659

Մեկնաբանություններ